2 ձուն 1 թ/բ շաքարավազով հարել մինչև դառնա գոգլի, ավելացնել 150 գր կարագ, 0,5 բանկա թթվասեր, 0,5 թ/գ սոդա, մի պտղունց աղ, 1 հատ վանիլին: Ամբողջ զանգվածը լավ խառնել, ավելացնլ այնքան ալյուր, որ ստացվի ձեռքերին չկպչող փափուկ խմոր: Բաժանել 3 մասի և միջին կրակով առանձին-առանձին թխել: Ծիրանի ջեմին խառնել 0,5 կիտրոն և թխված շերտերը միացնել դրանով:
Երեսին կարելի է ցանել շաքարի փոշի կամ տաք գլազուր լցնել:
|