4 ձուն 2 թ/բ շաքարավազի հետ դարձնել գոգլի, ավելացնել 200 գր փափուկ կարագ, 200 գր թթվասեր` 0,5 թ/բ մածունի և 1 թ/գ սոդայի խառնուրդ, մի պտղունց աղ, վանիլին և այնքան ալյուր, որ ստացվի գդալից հազիվ պոկվող խմոր, ուստի անհրաժեշտ է ալյուրը մաս-մաս ավելացնել: Խմորը թողնել 5 րոպե հանգստանա: Ամանի հատակին, կողքերին յուղ քսել, մի քիչ ալյուր ցանել, խմորը լցնել և թխել ջեռոցում՝ միջին կրակով:
Թխվելուց հետո վրան ցանել շաքարի փոշի:
|