4 ձվի դեղնուցը 1 թեյի բաժակ շաքարավազի հետ հարել (դարձնել գոգլի), ավելացնել 250 գր կարագ, 200 գր թթվասեր, 1 թ/գ սոդա (սոդան խառնել թթվասերին), 2 բաժակ ալյուր և թխել ջեռոցում միջին կրակով:
ԿՐԵՄ. 4 ձվի սպիտակուցը 1 թ/բ շաքարավազի հետ դարձնել բեզե և մեջը տրորել 1 հատ կիտրոն (նախընտրելի է աղալ): Ստացված կրեմը քսել երեսին ու կողքերին և զարդարել տորթի փշրանքներով:
Նույնից կարելի է 2 շերտ թխել, իրար միացնել նույն կրեմով, որպեսզի ավելի բարձր ստացվի:
|