2 ձուն լավ հարել, ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի պինդ խմոր: Խոնավ ձեռքերով խմորը կլորացնել մատի բարակությամբ և երկարացնել: Խորը թավայի մեջ ձեթը լավ տաքացնել, խմորը կտրտել 1 սմ չափով, ձեթի մեջ տապակել մինչև բաց վարդագույն դառնալը, քափկիրով հանել, ձեթը քամել, լցնել հատակին յուղ քսած ամանի մեջ: 2 ճաշի գդալ մեղրը և 3 ճաշի գդալ շաքարավազը խառնել, դնել կրակին, երեք անգամ թողնել բարձրանա (եռա), որից հետո վերցնել կրակից ու լցնել տապակած գնդիկների վրա, դանակով հարթեցնել՝ ձևավորելով կլոր կամ քառակուսի: Մատուցել սառչելուց հետո:
ԽՈՐԻԶ. 1 թ/բ յուղը 1,5 թ/բ շաքարավազի հետ հարել մինչև սպիտակելը, ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի կպչող խորիզ, 3 պտղունց սոդա, և վանիլին:
|