3 ձվի դեղնուցը 4 ճաշի գդալ շաքարավազի հետ հարել, ավելացնել 3 ճաշի գդալ հալած յուղ, 1 հատ վանիլին, 0,5 թեյի գդալ սոդա և այնքան ալյուր, որ ստացվի չկպչող փափուկ խմոր: Ստացված զանգվածը բաժանել մանր գնդերի, ամեն մեկը թաթախել ծեծած ընկույզի մեջ և թխել: