Հազիվ թե գտնվի մի տնտեսուհի, որ չցանականա արագ և որակյալ թխվածք պատրաստել: Բացի այդ, տվյալ պահին ունեցած մթերքով կարելի է որևէ թխվածք պատրաստել, այդ իսկ պատճառով առաջարկում ենք արագ պատրաստվող պեչենիների մի քանի բաղադրատոմսեր:
1. 2 ձուն մեկ թեյի բաժակ շաքարավազի հետ դարձնել գոգլի, ավելացնել 200 գր կարագ, 0,5 թեյի գդալ սոդա, 2 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա և այնքան ալյուր, որ ստացվի խորիզի պես փշրվող խմոր: Գլանի ձև տալ, մի քիչ ձգել, բայց այնպես, որ չպոկվի, կտրտել փոքր կտորներով և միջին կրակով թխել ջեռոցում:
Թխվելուց հետո վրան ցանել շաքարի փոշի:
2. 2 ձուն 1 թեյի բաժակ շաքարավազի հետ դարձնել գոգլի, ավելացնել 100 գր կարագ, 200 գր կաթնաշոռ, 1 բանկա թթվասեր՝ 1 թեյի գդալ սոդա խառնած, 1 ճաշի գդալ քացախ, 3 թեյի բաժակ ալյուր, հունցել, գրտնակով բացել, ձևիչներով կտրտել, և մեղմ կրակով թխել ջեռոցում:
Ցանկության դեպքում կարելի է ավելացնել շաքարի փոշի:
3. 4 ձուն 1 թեյի բաժակ շաքարավազով դարձնել գոգլի, ավելացնել 1 թեյի բաժակ յուղ կամ կարագ, 1 ճաշի գդալ քացախ, 1 հատ վանիլին, 1 թեյի բաժակ կարտոֆիլի օսլա, 1 թեյի բաժակ ալյուր և հունցել: Պեչենու համար նախատեսված փոքրիկ ամանները նախապես տաքացնել, ներսից յուղ քսել և յուրաքանչյուրի մեջ լցնել 1 թեյի գդալ խմոր և թխել ջեռոցում:
4. 3 ձուն 1 թեյի բաժակ շաքարավազի հետ հարել՝ դարձնելով գոգլի, ավելացնել 100 գր կարագ, 1 թեյի գդալ սոդա խառնած 200 գր թթվասեր, 1 հատ վանիլին կամ աղացած կիտրոնի կեղև: Ամբողջ զանգվածը լավ խառնել, ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի պինդ խմոր: Գրտնակով բացել 2 սմ հաստությամբ, ձևավոր կտրտել, երեսին ձու քսել և թխել ջեռոցում:
Ձվի փոխարեն թխվելուց հետո տաք վիճակում կարելի է վրան ցանել շաքարի փոշի:
5. 4 ձուն 2 թեյի բաժակ շաքարավազի հետ դարձնել գոգլի, ավելացնել 250 գր փափկած կարագ, 1 թեյի բաժակ մածուն՝ խառնելով 1 թեյի գդալ սոդա, 1 ճաշի գդալ քացախ, 4-5 թեյի բաժակ ալյուր, հունցել չկպչող փափուկ խմոր, գրտնակով բացել մի մատի հաստությամբ, ձևավոր կտրտել և մեղմ կրակով թխել ջեռոցում:
Թխվելուց հետո երեսին ցանել շաքարի փոշի:
6. 7 ձուն 4,5 (1 կգ) թեյի բաժակ շաքարավազի հետ դարձնել գոգլի, ավելացնել 300գր կարագ, 1 շիշ մածուն՝ 1 թեյի գդալ սոդա խառնած, 1 հատ վանիլին, այնքան ալյուր, որ ստացվի չկպչող խմոր: Գրտնակով բացել. ձևավոր կտրտել, թաթախել շաքարավազի մեջ և հակառակ կողմով դնել նախապես յուղ քսած թիթեղի վրա (սաջ) և թխել ջեռոցում:
7. 4 ձուն 1 թեյի բաժակ շաքարավազի հետ դարձնել գոգլի, ավելացնել 200 գր կարագ, 1 բանկա թթվասեր՝ 0,5 թեյի գդալ սոդայի խառնուրդով, 1 հատ վանիլին, 1 թեյի բաժակ օսլա (կարտոֆիլի), 2 թեյի բաժակ ալյուր: Ստացվում է չկպչող փափուկ խմոր: Բաժանել ընկույզից քիչ մեծ գնդերի, թաթախել շաքարավազի մեջ և հակառակ կողմով թխել նախապես յուղ քսած թիթեղով՝ ջեռոցում:
8. ՊԵՉԵՆԻ «ԲԱՄԲԻՇ» (Թագուհի)
1 ձուն 4 ճաշի գդալ շաքարավազի հետ լավ հարել , ավելացնել 200 գր կարագ, 0,5 թեյի գդալ սոդա, մի պտղունց աղ, վանիլին, 2 թեյի բաժակ լրիվ և քառորդ թեյի բաժակ ալյուր: Լավ հունցել, պեչենու ձև տալ և թխել միջին կրակով՝ ջեռոցում:
9. ՊԵՉԵՆԻ «ԳԻՇԵՐ ՈՒ ՑԵՐԵԿ»
2 ձուն 2/3 թեյի բաժակ շաքարավազի հետ լավ հարել ավելացնել 200 գրամ կարագ, մի պտղունց աղ, 300 գրամ ալյուր, 100 գր օսլա, մի քիչ վանիլին , հունցել, բաժանել 2 մասի՝ մեկին խառնել ոչ շատ լիքը 1 ճաշի գդալ կակաո, 1 թեյի բաժակ ծեծած ընկույզ (կարելի է նաև 0,5 թեյի բաժակ) 2 ճաշի գդալ կաթ 1/4 թեյի բաժակ շաքարավազ: Ամբողջ զանգվածը լավ հունցել և 45 րոպե դնել սառնախցիկում: Սպիտակ խմորը գրտնակով բացել 0,5 սմ հաստությամբ, կտրտել ձևավոր, յուրաքանչյուրի երեսին ձու քսել (կպցնելու համար), ծածկել նույն ձևով կտրտած շագանակագույն խմորով, երեսին ձու քսել և միջին կրակով թխել ջեռոցում:
10. ՊԵՉԵՆԻՈՎ «ԺՈԶԵՖԻՆԱ»
Վերցնել 1 կգ մանկական պեչենի (գալեթ), թաթախել կաթի մեջ և անմիջապես ջեմով երեք շերտ կպցնել միմյանց, երեսին և կողքերին նույնպես ջեմ քսել բարակ շերտով, պատել պեչենու փշրանքներով:
Ստացվում է գեղեցիկ, համեղ և արագ պատրաստվող թխվածք:
11. ՊԵՉԵՆԻ «ԳԵՏՆԱԽՆՁՈՐ»
1 թեյի բաժակ կաթը եռացնել, ավելացնել 1 թեյի բաժակ շաքարավազ, 150 գրամ կարագ, եռացնել, լցնել 1 ճաշի գդալ կակաո (կաթով դարձնել միասեռ և միայն դրանից հետո լցնել զանգվածի վրա), ավելացնել 3 ճաշի գդալ գինի, մանր աղացած 3 թեյի բաժակ պաքսիմատ, թողնել մի քիչ եռա՝ չընդհատելով խառնելը, որպեսզի փափկի: Վերցնել կրակից, թողնել սառչի, որից հետո թեյի գդալով վերցնել, ձեռքով կլորացնել, թաթախել շաքարի և կակաոյի խառնուրդի մեջ և մատուցել:
12. ՇԱՔԱՐԱՅԻՆ ՊԵՉԵՆԻ
3 ձուն 1 թեյի բաժակ շաքարավազի հետ դարձնել գոգլի, ավելացնել լավ հարած (մինչև սպիտակելը) երեք քառորդ թեյի բաժակ յուղ, 4 ճաշի գդալ մածուն՝ 0,5 թեյի գդալ սոդայով, խառնել, ավելացնել 2 թեյի բաժակ ալյուր, 1 թեյի բաժակ կարտոֆիլի օսլա և հունցել: Խմորը բաժանել փոքր գնդերի (կարելի է տարբեր ձև տալ) թաթախել շաքարավազի մեջ և հակառակ կողմով թխել ջեռոցում՝ միջին կրակով:
13. ՉԱՄԻՉՈՎ ՊԵՉԵՆԻ
3 ձուն 2 թեյի բաժակ շաքարավազի հետ հարել, ավելացնել 100 գր կարագ, 1 թեյի բաժակ մածուն, 1 թեյի գդալ սոդա, մի բուռ լվացած չամիչ և այնքան ալյուր, որ ստացվի պինդ խմոր: Այն բաժանել ընկույզից մեծ գնդիկների, ամեն մեկի երեսին ձու քսել և թխել ջեռոցում՝ միջինից մի քիչ ուժեղ կրակով:
14. ՊԵՉԵՆԻ՝ ԸՆԿՈՒՅԶԻ ՏԵՍՔՈՎ