Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Պերոգ
6 ձուն 2 բաժակ շաքարավազի հետ հարել, ավելացնել 200 գր կարագ, 200 գր թթվասեր, 1 թեյի գդալ սոդա, 1 ճաշի գդալ քացախ, լավ խառնել, 1 հատ վանիլին և այնքան ալյուր, որ ստացվի սովորական չկպչող խմոր: Ստացված զանգվածը բաժանել երկու ոչ հավասար մասի: Մեծ գունդը բացել, վրան ջեմ քսել, իսկ փոքր գունդը ալյուրով մի քիչ պնդացնել, դրանից երկար ձողիկներ պատրաստել և դրանով պերոգի երեսը զարդարել շախմատաձև կամ քառակուսի վանդակների ձևով և թխել ջեռոցում միջին կրակով:

ԱՄԱ­ՆՈՐ­ՅԱ ՊԵ­ՐՈԳ

1 կգ մա­ղած ալ­յու­րին խառ­նել 2 դե­սեր­տի գդալ դրոժ, 400 գրամ կա­րա­գը 2 թե­յի բա­ժակ շա­քա­րա­վա­զով լավ հա­րել, ավե­լաց­նել 1 բա­ժակ եռաց­րած-սա­ռեց­րած կաթ, լավ հա­րած 2 ձու, 1 թե­յի բա­ժակ ծե­ծած ըն­կույզ, կես բա­ժակ կոն­յակ, ավե­լաց­նել ալ­յու­րը և խմորն այն­քան խառ­նել, մինչև ստաց­վի փքուն խմոր: Թի­թե­ղին յուղ քսել, խմո­րը դնել վրան և մեղմ կրա­կով 40 րո­պե թխել ջո­ռու­ցում: 

Սառ­չե­լուց հե­տո մա­տու­ցել:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 3154 | Տեգեր: Ամանորյա խոհանոց, Պրակտիկ խոհանոց | - Վարկանիշ -: 0.0/0