2 ձվին խառնել 1 թեյի գդալ շաքարավազ, հարել, ավելացնել 1 թեյի բաժակ մածուն, 0,5 թեյի գդալ սոդա, մի քիչ աղ, 1 թեյի բաժակ ալյուր և այնքան խառնել, մինչև դառնա միասեռ զանգված: Թավայի մեջ առատ ձեթ լցնել, լավ տաքացնել, և հատուկ շերեփով (մեջտեղը կլոր անցքով) խմորը լցնել ու թխել: Ամեն անգամ խմորը վերցնելուց առաջ շերեփը ձեթի մեջ թաթախել, որպեսզի խմորը հեշտությամբ պոկվի:
Թխվելուց հետո վրան ցանել շաքարի փոշի:
|