Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Սիգարեթ
Անուշիկ է, նուրբ ու փխրուն,
Կարծես  աղջիկ լինի սիրուն,
Սեղանների զարդն է դարձել,
Եթե դուք այն դեռ չեք «ծխել»,
Խորհուրդ կտամ իսկույն թխել,
Համտես անել, հետն էլ գովել:

Ամանի մեջ լցնել 1 թեյի բաժակ յուղ, մի բաժակ մածուն, 1 թեյի գդալ սոդա և այնքան ալյուր, որ ստացվի ձեռքին չկպչող փափուկ խմոր: 15 րոպե թողնել հանգստանա, ապա բաժանել մանր գնդերի, գրտնակով ամեն մեկը բացել, մի կողմից մի քիչ լայնացնել՝ տալով եռանկյունու ձև, վրան լցնել միջուկից, փաթաթել գլանաձև և թխել ջեռոցում՝ միջին կրակով: Հանելուց հետո վրան ցանել շաքարի փոշի:

ՄԻՋՈՒԿ - Մի թեյի բաժակ ծեծած ընկույզին խառնել 4-5 հատ ծեծած հիլ, մի թեյի բաժակ շաքարավազ: Սիգարետ կարելի է թխել նույն ձևով՝ շերտավոր խմորով:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 1622 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց | - Վարկանիշ -: 0.0/0