Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Տորթ «Էսկիմո»
4 ձվի դեղնուցը 1,5 թ/բ շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել 7 ճ/գ եռացրած ու սառեցրած կաթ, 3 ճ/գ թթվասեր (որին պետք է խառնել 1 թ/գ սոդա), 1,5 թ/բ ալյուր, 1 թ/բ ծեծած ընկույզ, լավ խառնել, ավելացնել շատ լավ հարած 4 ձվի սպիտակուցը: Ամբողջ խմորը լավ խառնել, բաժանել 2 մասի և առանձին-առանձին թխել ջեռոցում: Թխվելուց հետո սառեցնել, շերտերը միացնել կրեմով:

ԿՐԵՄ. 4 ձվի դեղնուցը հարել, ավելացնել 1 թ/բ շաքարավազ, 2 ճ/գ ալյուր, 2 թեյի բաժակ եռացրած ու սառեցրած կաթ և մեղմ կրակով եփել մինչև թանձրանալը: Սառչելուց հետո քիչ-քիչ ավելացնել 200 գր լավ հարած կարագի վրա: Վերջում ավելացնել 1 հատ վանիլին, 1-1,5 ճ/գ կոնյակ: 

Տորթի երեսին լցնել տաք գլազուր:



Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 5834 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, տորթեր | - Վարկանիշ -: 3.0/2