5 ձվի դեղնուցը 10-15 րոպե հարել 1 թ/բ շաքարավազի հետ, ավելացնել 250 գր կարագ, 0,5 թ/գ սոդա, 1 հատ վանիլին, մի պտղունց աղ և այնքան ալյուր, որ ստացվի չկպչող փափուկ խմոր: Այն բաժանել 3 մասի:
5 ձվի սպիտակուցը հարել մինչև փրփրելը, ավելացնել 0,5 թ/բ շաքարավազ, 1 թ/բ ծեծած ընկույզ, խառնել այնքան, մինչև զանգվածը դառնա միասեռ: Խմորի մի շերտը բացել, սպիտակուցով խառնուրդի կեսը լցնել վրան, ծածկել երկրորդ շերտով, մնացածը լցնել վրան, ծածկել երրորդ շերտով և թխել ջեռոցում՝ միջին կրակով:
|