Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Տորթ «Բարոնուհի»
5 ձուն 1 թ/բ շաքարավազի, մի պտղունց աղի հետ 10-15 րոպե հարել, ավելացնել 1 լիքը ճ/գ հալած յուղ, 1,5 թ/բ թթվասեր, ոչ շատ լիքը թ/գ սոդա, լավ խառնել, ավելացնել 2 թ/բ ալյուր: Թիթեղի վրա կալկա փռել, վրան յուղ քսել, խմորը լցնել և թխել ջեռոցում՝ մեղմ կրակով: Երեսը վարդագույն դառնալուց հետո հանել, հորիզոնական ուղղությամբ բաժանել երկու մասի և կրեմով շերտերը միացնել:

ԿՐԵՄ. 1 բանկա խտացրած կաթը խառնել մի թեյի բաժակ ծեծած ընկույզին, ավելացնել մի քիչ վանիլին և քսել շերտերին, կողքերը և երեսը ամբողջությամբ պատել տորթի փշրանքներով:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 1309 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, տորթեր | - Վարկանիշ -: 0.0/0