4 ձվի սպիտակուցը 1 թ/բ շաքարավազի հետ դարձնել բեզե և թխել շատ թույլ կրակով՝ նախապես թիթեղի վրա յուղաթուղթ փռելով:
ԽՄՈՐԸ. 1 թ/բ շաքարավազը 4 ձվի դեղնուցով լավ հարել, ավելացնել 300 գր կարագ, 0,5 թ/գ սոդա, 4 ճ/գ քացախ, 3-4 թ/բ ալյուր, լավ խառնել: Ստացվում է փափուկ խմոր: Բաժանել 2 մասի և առանձին-առանձին թխել ջեռոցում միջին կրակով: Սառչելուց հետո առաջին շերտին կրեմ քսել, վրան դնել թխված բեզեն, երեսին կրեմ քսել, ծածկել երկրորդ շերտով:
Տորթի կողքերին և երեսին ջեմ քսել ու զարդարել փշրանքներով:
|