«ՀԱՄԲՈՒՅՐ»` ԱՐՔԱՅԱԿԱՆ ՏՈՐԹ
4 ձվի դեղնուցը 1 բաժակ շաքարավազի հետ հարել, ավելացնել 300 գր կարագ, 0,5 թ/գ սոդա, 1 ճաշի գդալ քացախ (սոդան լուծել քացախի մեջ), լավ խառնել, ավելացնել մի քիչ վանիլին, 3 թ/բ -ից քիչ պակաս ալյուր: Հունցելուց հետո բաժանել 2 գնդի: Թխել ջեռոցում` թիթեղի վրա:
ԿՐԵՄ. 4 ձվի սպիտակուցը հարել մինչև փրփրելը, քիչ-քիչ ավելացնել 1 թ/բ շաքարավազ: Թիթեղի շրջագծի վրա յուղաթուղթ փռել, վրան յուղ քսել, պատրաստի բեզեն լցնել վրան տորթի շերտերի չափով և 35-40 րոպե թխել ջեռոցում շատ թույլ կրակով: Տորթի մի շերտին կրեմ քսել, վրան դնել թխված բեզեն, երեսին կրեմ քսել, ծածկել երկրորդ շերտով: Երեսին նույնպես կրեմ քսել և վրան ցանել ծեծած ընկույզ:
|