Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Տորթ «Հրաշք»

Էմալապատ ամանի մեջ 5 ձուն 2 թ/բ շաքարավազի հետ դարձնել գոգլի, ավելացնել 2 ճ/գ մեղր, 50-100 գր կարագ, 2 թ/գ սոդա: Ամանը դնել գոլորշու վրա 15 րոպե շարունակ խառնել, մինչև միասեռ զանգված դառնալը, որից հետո կրակից իջեցնել, մի քիչ սառեցնել, ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի ձեռքերին չկպչող փափուկ խմոր: Այն բաժանել 4-6 մասի, թխել մեղմ կրակով ջեռոցում` նախապես թիթեղի վրա յուղի փոխարեն ալյուր ցանելով: Շերտերը միացնել եփովի կրեմով կամ 400 գրամ կարագը լավ հարել, մաս-մաս ավելացնել 1 բանկա խտացրած կաթ, 1 հատ վանիլին: 

Տորթի երեսին նույնպես կրեմ քսել և զարդարել փշրանքներով կամ ծեծած ընկույզով:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 2678 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, տորթեր | - Վարկանիշ -: 1.0/1