2 ձուն 1 թեյի բաժակ շաքարավազով լավ հարել, ավելացնել 100 գր կարագ, 200 գր թթվասեր, 0,5 թ/գ սոդա և այնքան ալյուր, որ ստացվի ձեռքերին չկպչող փափուկ խմոր: Ստացված զանգվածը բաժանել 3 գնդի, մի փոքր գունդ էլ վերցնել, առանձին թխել երեսը զարդարելու համար: Շերտերը թխվելուց հետո միացնել ցանկացած ջեմով, երեսին բարակ շերտով ջեմ քսել ու զարդարել տորթի փշրանքներով կամ ծեծած ընկույզով: (Ի դեպ, վրան փշրանքներ շաղ տալու համար պետք չէ շատ կարմրացնել փոքր գունդը):
Տորթի կողքերին նույնպես ջեմ քսել և պատել փշրանքներով:
|