Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Տորթ «Կակաո»

1,5 թ/բ շաքարավազը, 3 ճ/գ կակաոն միասին լավ խառնել՝ մինչև գնդիկների վերանալը, ավելացնել 3 ձու, լավ խառնել, վրան լցնել 0,5 թեյի գդալ սոդայով և 1 ճաշի գդալ քացախով 300 գր թթվասերի խառնուրդ, մեկ քառորդ բանկա խտացրած կաթ, 1 թեյի բաժակ ալյուր, մի պտղունց աղ և լավ խառնել: Ստացվում է ծորուն զանգված: Այն բաժանել 2 մասի: Մի քիչ խոր ամանի հատակին յուղաթուղթ դնել, վրան և ամանի կողքերին յուղ քսել, և խմորի 2 բաժինն առանձին-առանձին թխել՝ ամանի մեջ լցնելով 1,5 սմ բարձրությամբ, քանի որ թխվելիս կրկնակի չափով բարձրանում է, հետևապես պետք է ընտրել համապատասխան աման, որպեսզի թխվելիս խմորը չթափվի: Ջեռոցի դուռը չբացել մինչև թխվելը, այլապես խմորը կիջնի: 

Մյուս կեսը թխելուց հետո սառեցնել և շերտերը միացնել կրեմով, տորթի երեսն ու կողքերը պատել կրեմով և ծեծած ընկույզով կամ տորթի փշրանքներով:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 1918 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, տորթեր | - Վարկանիշ -: 0.0/0