Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Տորթ «Կարակուլ»

4 ձվի դեղնուցը 1 թեյի բաժակ շաքարավազով հարել, ավելացնել 300 գր կարագ, մի պտղունց աղ, 1 թ/գ սոդայի և 2 ճ/գ քացախի խառնուրդ: Այս բոլորը լավ խառնելուց հետո ավելացնել 4 թեյի բաժակ ալյուր, խմորը լավ հունցել, բաժանել 2 մասի: Մի գունդը սառնարանում սառեցնել և մսաղացով աղալ: Ստացվում են մակարոնաձև թելիկներ: Մյուս գունդը գրտնակով բացել, վրան լցնել միջուկը և աղացած խմորը լցնել միջուկի վրա՝ զարդարելով ըստ ցանկության, ապա մեղմ կրակով թխել ջեռոցում այնքան, մինչև երեսը դառնա բաց վարդագույն: Թխվելուց հետո վրան շաքարի փոշի ցանել:

ՄԻՋՈՒԿ. 4 ձվի սպիտակուցը 1 թեյի բաժակ շաքարավազի հետ դարձնել բեզե, ավելացնել որևէ տեսակի ջեմ, 2 թեյի բաժակ մանր կտրտած ընկույզ:



Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 7875 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, տորթեր | - Վարկանիշ -: 1.5/2