6 ձվի դեղնուցը 0,5 թեյի բաժակ շաքարավազի հետ դարձնել գոգլի, ավելացնել 100 գր կարագ, 100 գր թթվասեր, որին պետք է խառնել 0,5 թեյի գդալ սոդա, որից հետո ավելացնել 1 թեյի բաժակ ալյուր, լավ խառնել, որպեսզի ալյուրի գնդիկներ չմնան և թխել ջեռոցում: Նույնից ևս մեկ շերտ թխել:
Ձվի սպիտակուցները շաքարավազի հետ դարձնել բեզե՝ 4 ձվի սպիտակուցը երեսը զարդարելու համար, 4-ը՝ մի շերտի, 4-ը՝ մյուս շերտի համար՝ յուրաքանչյուր 4 ձվի սպիտակուցին 1 թեյի բաժակ շաքարավազ խառնելով:
Թիթեղի վրա յուղաթուղթ դնել, վրան յուղ քսել և 2 բաժին բեզեներն առանձին-առանձին թխել: Իսկ վերջին բաժին բեզեն ճաշի գդալով լցնել իրարից հեռու (ինչպես պեչենիներն են թխվում): Թխված խմորի մի շերտին կրեմ քսել, վրան դնել թխված բեզեի մի շերտը, կրեմ քսել վրան, ծածկել երկրորդ շերտով, վրան կրեմ քսել, ծածկել բեզեի երկրորդ շերտով, երեսին դարձյալ կրեմ քսել և հատերով թխված բեզեներով զարդարել: Վերջում դրանց վրա գլազուր լցնել:
ԿՐԵՄ. 200 գրամ կարագը լավ հարել, քիչ-քիչ ավելացնել 1 բանկա խտացրած կաթ, 1 հատ վանիլին:
Ստացվում է չափազանց համեղ և գեղեցիկ տեսք ունեցող տոնական տորթ:
|