Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Տորթ «Կուտուզով»

6 ձուն 1,5 բաժակ շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել 200 գր կարագ, 2 ճաշի գդալ մեղր, 2 թ/գ սոդա, 1 թ/բ ծեծած ընկույզ և մոտավորապես 4 թեյի բաժակ ալյուր (եթե ձվերը խոշոր են): Ամբողջ զանգվածը լավ խառնել, բաժանել, 3 մասի և թխել առանձին-առանձին:

ԿՐԵՄ։ 3/4 թ/բ շաքարավազը խառնել, 100 գր կարագին, ավելացնել 200 գր թթվասեր, 1 թեյի բաժակ ընկույզ, դրանով միացնել շերտերը, տորթի երեսին ու կողքերին կրեմ քսել և զարդարել ընկույզով կամ տորթի փշրանքներով, որի համար և պետք է խմորից մի ձվի չափ առանձնացնել ու թխել: 


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 3667 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, տորթեր | - Վարկանիշ -: 0.0/0