2 ձուն մի թեյի բաժակ շաքարավազով դարձնել գոգլի, ավելացնել 1 թեյի գդալ սոդա, 2 ճ/գ մեղր, 100 գր կարագ, 2 բաժակ ալյուր: Ամբողջ խառնուրդը մեղմ կրակով մի քիչ տաքացնել, բաժանել 4 գնդի և առանձին-առանձին թխել:
ԿՐԵՄ. 1 ձուն հարել, ավելացնել 0,5 թ/բ շաքարավազ, 2 ճ/գ ալյուր, 3/4 թ/բ եռացրած-սառեցրած կաթ ու մեղմ կրակով եփել և սառչելուց հետո քիչ-քիչ ավելացնել նախապես հարած կարագի վրա` չընդհատելով հարելը (որպեսզի կրեմը չկտրվի), ավելացնել 1 հատ վանիլին և շերտերը միացնել դրանով:
Երեսին բարակ շերտով կրեմ քսել և վրան ցանել խմորի փշրանքներից կամ ծեծած ընկույզ:
|