Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Տորթ «Շտիրլից»
Վերցնել 4 ձվի դեղնուց, 0,5 թ/բ շաքարավազ, 200 գր կարագ, 1 հատ վանիլին, 1 ճ/գ քացախ, 0,5 թ/գ սոդա (վերջինս խառնել քացախին), 2 թ/բ ալյուր, հունցել խմոր և բաժանել 3 գնդի: Մի գնդի մեջ ավելացնել 2 ճաշի գդալ կակաո, լավ խառնել և սպիտակ գնդերից մեկ հատ դնել սառնարանի սառցի տեղում: 4 հատ միջին չափի խնձորները կտրտել քառակուսիների ձևով: 4 ձվի սպիտակուցը 0,5 թ/բ շաքարավազով դարձնել բեզե: Թիթեղին յուղ քսել, սառնարան չդրած գունդը բացել, փռել թիթեղի վրա, կտրտած խնձորները լցնել վրան, հավասարապես լցնել նախապես քերիչով անցկացրած մուգ գույնի խմորը, այնուհետև լցնել բեզեն, վերջում քերիչով անցկացնել սառնարան դրած սպիտակ խմորը և հավասարապես լցնել վրան: Թխել միջին կրակով ջեռոցում (մոտավորապես 40 րոպե): Թխվելուց հետո թողնել տաք տեղում` աստիճանաբար սառչելու: Վերջում երեսին ցանել շաքարի փոշի: 

Խնձորի փոխարեն կարելի է օգտագործել ցանկացած ջեմ. վերջինս սկզբում խառնել բեզեին, հետո միայն լցնել խմորի մեջ նույն հերթականությամբ:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 6054 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, տորթեր | - Վարկանիշ -: 0.0/0