ՄԱԿԱՐՈՆԸ ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ
1 կգ տավարի միսը մանր կտրատել և տապակել յուղով, ավելացնել աղ, 3 գլուխ սոխ, սև և կարմիր պղպեղ, մի քիչ արգանակ, կափարիչով կաթսան փակել և 10-15 րոպե շոգեխաշել: Միսը կարելի է տապակել նաև թեթևակի խաշելուց հետո: Նախապես խաշած մակարոնը լցնել սկուտեղի մեջ, վրան լցնել քերիչով անցկացրած 200 գրամ պանիր: Մեջտեղում լցնել մանր կտրատած կարոս, լոլիկ, 3 հատ կանաչ պղպեղ, իսկ կողքերից երևացող մակարոնի վրա լցնել շոգեխաշած միսը:
Մատուցել տաք վիճակում:
ՄԱԿԱՐՈՆԸ ՊԱՆՐՈՎ
700 գրամ մակարոնը խաշել, ջուրը թափել, ջեռոցի մեջ դրվող թիթեղի կամ մի քիչ ավելի խոր ամանի մեջ կարագ կամ յուղ դնել, վրան հավասարապես լցնել մակարոնը, այնուհետև քերիչով անցկացրած «Լոռի» պանիր, թթվասեր (200 գր), իսկ երեսին լցնել լավ հարած 5 ձու և ջեռոցում մեղմ կրակով եփել:
Երբ դառնա վարդագույն, հանել, կտրատել քառակուսի կամ փախլավաձև և մատուցել տաք վիճակում՝ վրան կանաչի կտրատած: |