ՃԱՇ ԱՂԱՑԱԾ ՄՍՈՎ
1 կգ տավարի փափուկ միս, 1 կգ կարտոֆիլ, յուղ, 2-3 պճեղ սխտոր, 3 հատ խոշոր սոխ (2-ը առանձին տապակել), 4 հատ լոլիկ, 2 հատ կանաչ պղպեղ, աղ, կանաչի
Տավարի միսն աղալ, մսին ավելացնել ծեծած սխտոր և տապակել: Կարտոֆիլը մաքրելուց հետո կտրատել լայն և ոչ շատ բարակ շերտերով, նույնպես տապակել: Կաթսայի մեջ տապակել սոխը, ավելացնել լոլիկ, 5 րոպե հետո հերթականությամբ դասավորել կոտլետը, կարտոֆիլը մինչև վերջանալը, երեսին կանաչի կտրատել, ավելացնել կանաչ պղպեղ, մի քիչ աղ և այնքան ջուր,որ հասնի մինչև վերին շերտը (ջուրը շատ պետք չէ լցնել): 15-20 րոպե եռացնել և մատուցել տաք վիճակում:
Սկուտեղի մեջ կոտլետները և կարտոֆիլը դասավորել, իսկ կաթսայում մնացած հյութը, որը մի քիչ պետք է թանձր լինի, մատուցել առանձին ամանով: |