Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Փետրվար

9 փետրվար

9 փետրվար 2013 թվական, շաբաթ

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ՄԵՀԵԿԱՆ, օրը՝ ՁՈՊԱԲԵՐ,  ուրբաթը՝ Երևակի օր

Տարվա 40-րդ օրը, 
6-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 325 օր

26-րդ արևային օր
Արևածագ՝ 6։55, արևամուտ՝ 16։42, 
Օրվա տևողությունը՝ 9 ժամ 46 րոպե

29-րդ լուսնային օր`05։54-16։02, 
IV փուլ 3-10 փետրվար, 
Լուսինը Ջրհոսում է

Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Կոստանդնուպոլսի Սբ. ժողովի 150 հայրապետների (381թ.) հիշատակության օր
Ընդհանրական եկեղեցու առջև պատմության տարբեր ժամանակահատվածներում ծառացել են դավանաբանական, վարդապետական, վարչա-կազմակերպչական խնդիրներ, որոնց պատասխանները տրվել են սրբագումար տիեզերական ժողովների ընթացքում: Այդպիսի ժողովներից էր նաև 381 թվականին Թեոդոսիոս կայսեր հրամանով գումարված Կոստանդնուպոլսի Բ տիեզերաժողովը:

Արիոսական վեճերի արդյունքում հայտնվել էր մի նոր հերետիկոսություն` գլուխ և պաշտպան ունենալով Պոլսի Մակեդոն արքեպիսկոպոսին, որը մերժում էր Ս. Հոգու աստվածությունը: Սույն խնդրով գումարված վերոհիշյալ տիեզերաժողովը վերահաստատում է Նիկիայի ժողովում ընդունված դավանությունը և ապա պաշտպանում Ս. Հոգու աստվածության վարդապետությունը` որդեգրելով «մի Աստվածություն, երեք անձինք» բանաձևը: Ընդունելով սույն տիեզերաժողովը` Հայ Եկեղեցին նշում է նաև մասնակից 150 հայրապետների հիշատակության օրը:

Տոներ

  • Չինական Նոր տարի կամ Գարնան տոնը
  • Սուրբ Մարոնի օրը (Լիբանան)
  • Ատամնաբույժի միջազգային օրը



        Ծնունդներ 

        1939 - Երվանդ Թերզյան, աստղագետ

        1913 - Վալենտին Լալայանց, անիմացիոն կինոյի նկարիչ
        1910 - Ժակ Լյուսեն Մոնո, ֆրանսիացի կենսաբան, Նոբելյան դափնեկիր


        1903 - Վազգեն Շուշանյան, ֆրանսիահայ արձակագիր 
        1895 - Մաքս Վալե, հրթիռային տեխնիկայի գերմանացի կոնստրուկտոր
        1887 - Վասիլի Չապաև, ռուս զորահրամանատար


        1886 - Ալեքսանդր Մյասնիկյան, պետ. գործիչ
        1888 - Երվանդ Կողբետլյանց, ռուսահայ մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար 
        1885 - Ալբան Բերգ, ավստրիացի երգահան

        1872 - Արմեն Գարոպետական-հասարակական գործիչ, ֆիդայի

        1846 - Վիլհելմ Մայբախ, գերմանացի կոնստրուկտոր, մոտոցիկլի և առաջին «Մերսեդես» ավտոմեքենայի ստեղծողը


        Պատմության այս օրը

        1863 - Ալանսոն Կրեյնը ստեղծեց կրակմարիչը։
        1916 - Սենատի թիվ 12 համաատեղ որոշումը հայտարարեց. «Հարգալիորեն խնդրում ենք Միացյալ Նահանգների նախագահին`օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել` աջակցելով հայերի օգնության հիմնադրամին», ովքեր այդ ժամանակ հանդուրժում էին «սովամահություն, հիվանդություն և անպատմելի տառապանք»:
        1904 - Ռուս-ճապոնական պատերազմի սկիզբը։
        1921 - Հանրապետությունում հրապարակվեց հայտարարություն անգրագետ և կիսագրագետ քաղաքացիների համար գրագիտական և գրավարժական դասընթացներ կազմակերպելու մասին:
        1924 - Նախիջևանի ինքնավար մարզի ձևավորումը ԽՍՀՄ-ի կազմում։
        1948 - Տոկիոյում ստեղծվեց այկիդոյի համաշխարհային կենտրոնը՝ Այկիկայ։
        1953 - Վախճանվեց Սոսե Մայրիկը, ֆիդայի Աղբյուր Սերոբի (Սերոբ Փաշա Վարդանյան) կինը։
        1964 - Տեղի ունեցավ IX Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Ինսբրուգ, Ավստրիա):
        1998 - Հանգամանքների փոփոխման հիմնավորմամբ, առանց դատարանի վճռի բանտերից ազատ արձակվեցին Հայ Հեղափոխական Դաշնակցության առաջնորդները։
        2009 - Քաղաքային խորհրդի որոշմամբ Դալայ-լաման դարձավ Հռոմի պատվավոր քաղաքացի։



        Կատեգորիա: Փետրվար | Ավելացրեց: armenlur (09.02.2013)
        Դիտումներ: 1593 | Տեգեր: իրադարձություններ, ՏՈՆԵՐ, ծնունդներ | - Վարկանիշ -: 0.0/0