Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Ռաբիս |
Արյունոտ Գլխարկը
Շուշիկ տատիկի ուժս հեքիաթներից
Լինում է, չի լինում մի անդուր աղջիկ է լինում, անունը՝ Կարմիր գլխարկ։ Գլխարկը կարմիր է լինում, որովհետև փոքր ժամանակ գլխով սպանած է լինում սիրելի հայրիկին և հոր արյունը գլխից չի մաքրվում։ Կարմիր գլխարկի տատիկը հիվանդ էր, և քոռնիկը պետք է գնար նրան տեսության։ Տատիկը նադայել էր արել թոռնիկին, և վերջինս որոշել էր այդ գիշեր մորթել սիրելի տատիկին։ Նա զամբյուղի մեջ դրել էր սղոցը և սուր բրիտվեն, իսկ դրանց վրա լցրել էր թունավոր համբուրգերները։ Ճանապարհը, մինչև տատիկի դաչան, անցնում էր Խոսրովի անտառով։ Գիշեր էր, մութ գիշեր, և քամին Կարմիր գլխարկի քթին էր հասցնում սատկած կռիսների հոտը։ Կարմիր գլխարկը ուներ մի թշնամի։ Դա Պուտյովի Գելն էր։ Կարմիր գլխարկը մի քանի քայլ էր խորացել անտառում, երբ նրա առաջ հայտնվեց պարսկական կոստյում-շալվար հագած գելը։
Գելը վռազ կատարում է իր գործը և բաց թողնում Կարմիր գլխարկին։ Սակայն Գելը չի բավարարվում ձեռք բերածով և շտապում է Կարմիր գլխարկից շուտ հասնել տատիկին, ուտել նրան, մեկ անգամ էլ հնարավորություն ունենալ ճաշակելու Կարմիր գլխարկի մարմնի բույրը։ Գելի ռասչյոտները ճիշտ էին, բայց տատիկը գանգռենա էր, և կամաց-կամաց փտում էր։ Նրան ուտելը Գելի կողմից առնվազն չտեսություն կլիներ։ Պետք էր այլ ելք գտնել։ Բաստուրմա։ Կալբասի համար անհրաժեշտ էր ստանոկ, իսկ բաստուրման չէր պահանջում հատուկ ջանքեր։ Գելը տատիկին կոխեց խալադելնիկը։ Տատիկի տեղաշորը կեղտոտ էր, և Գելը, նախքան պառկելը, փոխեց պռոստինը, հագավ տատիկի լիպչիկը և հենց այդ պահին դաչային մոտեցավ գանգստեր թոռնիկը։ «Տատիկի» դեմքին հայտնված փոփոխությունները նկատելի էին, և Կարմիր գլխարկը, մտածելով, թե տատիկի փոխարեն կարող սկառպիոն պառկած լինել, որոշեց հարփոոձ անել։
Ու Կարմիր գլխարկը զամբյուղից հանեց բրիտվեն և սկսեց թրաշել հանկարծակիի եկած Գելին։ Ինչքան նա իջնում էր ներքև, այնքան ավելի էր մոտենում Գելի «ընտանեկան հարստությանը» ու վերջում հասավ։
Եվ մինչ Գելը շուխուռ կաներ, Կարմիր գլխարկը սղոցով կտրեց Պուտյովի Գելի գռիժան։ Այդ օրվանից Պուտյովի Գելը կոտրվավ և դառավ Չփլախ Իմպոտենտ։ Իսկ սենյակում տարածվում էր բաստուրմայի ֆիլեի գարշահոտը։ Տպագրվել է «ֆօնֆօն» երգիծաթերթում, դեկտեմբերի 19-ին, 1995 թ. | |
Դիտումներ: 1619 | | |