Պատրաստել շերտավոր խմոր, բաժանել 4 գնդի: Յուրաքանչյուր գունդն առանձին բացել գրտնակով, թեյի պնակով կլոր կտրել և մեղմ կրակով թխել ջեռոցում: Թխվելիս շատ է բարձրանում: Այն մեջտեղից հորիզոնական ուղղությամբ բաժանել երկու մասի, մի շերտին կրեմ քսել, միացնել երկրորդ շերտը, երեսին և կողքերին կրեմ քսել, պատել թխվածքի փշրանքներով:
Երեսին ցանել շաքարի փոշի:
Օգտագործել սիրողական կամ եփովի կրեմ, ինչպես նկարագրված է ԿՐԵՄՆԵՐ բաժնում:
|