200 գր կարագը հալել, ավելացնել 1 թ/բ շաքարավազ, 3 ձու (յուրաքանչյուր ձվից հետո լավ խառնել), 0,5 թեյի բաժակ մածուն, որի մեջ նախապես լցնել 1 թ/գ սոդա: Ստացված զանգվածը լավ խառնելուց հետո ավելացնել 2 թ/բ բարձր տեսակի ալյուր: Ստացվում է թույլ խմոր: 15 րոպե թողնել հանգստանա: Ամանի հատակին յուղ քսել, խմորը լցնել մեջը և 15-20 րոպե մեղմ կրակով ջեռոցում թխել:
Սառչելուց հետո հորիզոնական ուղղությամբ կտրել, շերտերը կրեմով միացնել, երեսին և կողքերին կրեմ քսել, զարդարել փշրանքներով:
|