| 
				
			 ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ  ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ 
 1865 թ. 25 փետրվար - Արևմտյան Հայաստանի Շապին-Գարահիսար գյուղաքաղաքում՝ արհեստավորի ընտանիքում ծնվում է Անդրանիկ Թորոսի Օզանյանը։1875-1882 թթ - Սովորում է Շապին-Գարահիսարի Մուշեղյան վարժարանում։1884-1886 թթ - Անդրանիկը մեկնում է Կոստանդնուպոլիս, աշխատում որպես ատաղձագործ։ Կապեր է հաստատում ազգային-ազատագրական շարժման գործիչների հետ։1889 թ. - Ընդունվում է «Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան» կուսակցություն։1892 թ. - Ընդունվում է «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն։1892 թ. - Ահաբեկչական գործողություն է իրականացնում Կոնստանդնուպոլսի ոստիկանապետի վրա, ով հայտնի էր հայ ազգային-ազատագրական գործիչների նկատմամբ իր դաժան հաշվեհարդարներով։1893 թ. - Տարոնում Արաբոյի (Ափրոյի) ֆիդայական խմբում մասնակցում է թուրքական բանակի դեմ մղվող մարտական գործողություններին։ Սակայն, արտասահմանյան կոնսուլների ճնշմամբ, ֆիդայինները թողնում են Սասունն ու Տարոնը։1895 թ. - 26 կամավոր հայդուկների հետ Կարաուրգանով հասնում է Սասուն և Տարոն։ Մինչև 1896 թ. գարուն մասնակցում է թուրքական բանակի դեմ մարտական գործողություններին։1896 թ. մարտ - Սարիղամիշի կողմից անցնում է ռուսական սահմանը և ժամանում է Կարս, որտեղից ուղևորվում է Ալեքսանդրապոլ։ 1896-1897 թթ - Սևաստոպոլում և Յալթայում անցնում է վարձու աշխատանքի։1897 թ. մայիս - Հայդուկների խմբի հետ հեռանում է Ղրիմից՝ ուղևորվելով Կովկաս և Պարսկաստան։1897 թ. 11 հուլիս - Հայդուկների խմբի հետ սահմանամերձ պարսկական Սարայ գյուղով անցնում է Արևմտյան Հայաստան։1897 թ. 27 հուլիս - Նշանակվում է հայդուկների տասնապետ։1897 թ. 31 օգոստոս - Թաքնվում է Վանա լճի կղզու Կտուց անապատում։1897 թ. սեպտեմբեր - Սասունում և Տարոնում Աղբյուր Սերոբի խմբում մարտնչում է թուրքական բնապետության դեմ։1899 թ. - Ֆիդայական հեծյալ ջոկատի հրամանատար։ Դառնում է Սասունում և Տարոնում գործող հայդուկական խմբերի հրամանատարներից մեկը։1900 թ. - Սպանում է հայկական ջարդերի ակտիվ մասնակից Բշարե Խալիլին։1900 թ. դեկտեմբեր - Սասունում հայդուկական ջոկատների հրամանատարների և տեղի հայ բնակչության ներկայացուցիչների հավաք է հրավիրում, որտեղ քննարկվում է բնակչությանը զինելու և թուրքական բռնատիրության դեմ պայքարի հանելու հարցը։ 1901 թ. հուլիս-հոկտեմբեր - Օգնում է սասունցիներին զինված ապստամբության նախապատրաստվելուն։1901 թ. 4 նոյեմբեր - 28 հայդուկներով պատսպարվում է Մշո դաշտում գտնվող Առաքելոց վանքում և 25 օր անառիկ պահում վանքը։1901 թ. 27 նոյեմբեր - Թուրքական բազմաքանակ զորքի հետ հերոսական մարտերից հետո Անդրանիկն իր ջոկատին անվնաս դուրս է բերում Առաքելոց վանքից, ճեղքում է շրջափակումը և հեռանում դեպի Սասնա սարերը։1902 թ. - Հայդուկական խմբերով մարտական գործողություններ է կատարում Սասունում և Տարոնում։1903 թ. - Աշնանը Անդրանիկը հասնում է Շատախ, որտեղից զենք և մթերք է տեղափոխում Սասուն։1904 թ. հունվար - օգոստոս - Հայդուկական խմբերի գլուխն անցած Անդրանիկը մասնակցում է Սասունի և Մուշի հայկական գյուղերի մոտակայքում թուրքական զորքերի դեմ մարտերին։1904 թ. 3 օգոստոս - Անդրանիկի ջոկատի Տարոնից նավերով հասնում է Ախթամար կղզին։1904 թ. 5-7 օգոստոս - Հայդուկները Անդրանիկի գլխավորությամբ հարձակում են գործում Ախթամար կղզին շրջապատած թուրքական ռազմական նավերի վրա։1904 թ. 7 օգոստոս - Անդրանիկի ջոկատը գիշերը նավով հասնում է Կտուց կղզի։1904 թ. 21 օգոստոս - Անդրանիկն իր զինակիցներով Վարագա վանքում է։1904 թ. սեպտեմբեր - Իր հայդուկական խմբով Անդրանիկը ուղևորվում է դեպի Պարսկաստան։1904 թ. հոկտեմբեր-նոյեմբեր - Անդրանիկը ուղևորվում է Բաքու և Թիֆլիս։ Թիֆլիսում հյուրընկալվում է Հովհաննես Թումանյանի մոտ։1905 թ. հունվար - մարտ - Մեկնում է Փարիզ, որտեղից ապրիլին՝ Ժնև։ Այստեղ նա գրում է «Մարտական հրահանգներ հայդուկական խմբերին» աշխատությունը, որը 1906 թ. լույս է տեսնում Ժնևում։1906 թ. - Անդրանիկը դիմում է հեղափոխականներին՝ ուժերը միավորելու կոչով։ 1906-ի վերջերից ապրում է Բուլղարիայում։1907 թ. 22 փետրվար - Վանում մասնակցում է ՀՅԴ համագումարի աշխատանքներին, հանդես է գալիս կուսակցության հակառակ դիրքորոշմամբ և հայտարարում է կուսակցությունից դուրս գալու մասին։1907 թ. նոյեմբեր - Մեկնում է Սոֆիա, ապա՝ Վառնա։1908 թ. դեկտեմբեր - Ժամանում է Շվեյցարիա։1909 թ. փետրվար - Անլեգալ կարպով ժամանում է Կոստանդնուպոլիս, որտեղ հանդիպում է դաշնակցական մի շարք առաջնորդների հետ։1909 թ. նոյեմբեր - Վառնայից մեկնում է Փարիզ՝ զենք և զինամթերք ձեռք բերելու համար։1910 թ. - Վառնայում փամփուշտների մի փոքր արտադրամաս է ստեղծում։ Սեպտեմբերին զենք գնելու նպատակով երկրորդ անգամ մեկնում է Մանչեստր։1910 թ. հոկտեմբեր - 1912 հոկտեմբեր - Բնակվում է Բուլղարիայում։1912 թ. հոկտեմբեր - Մեկնում է Սոֆիա և ստանձնում Հայկական կամավորական գումարտակի հրամանատարությունը։ Անդրանիկի ղեկավարած Հայկական կամավորական գումարտակը Բուլղարիայի բանակի կազմում մասնակցում է Թուրքիայի դեմ 1-ին Բալկանյան պատերազմին։1912 թ. 4-15 նոյեմբեր - Անդրանիկն ակտիվ մասնակցություն է ունենում Մաստանլոյի, Ուզուն-Գյումիդլերի, Բալկան-Դերեսի, Մերգանլի ճակատամարտերին, որտեղ նոյեմբերի 15-ին գերի է վերցնում Յավեր Փաշային։1912 թ. 22 նոյեմբեր - Անդրանիկի գումարտակը մասնակցում է Մերեֆտեի մարտերին։1912 թ. 23 նոյեմբեր - Հայ կամավորականները մտնում են Ռոդոստո։1912 թ. 16 դեկտեմբեր - 1913 20 հունվար - Մարմարի ծովի ափերի պաշտպանությունը։1913 թ. 23 հունվար - Հայ կամավորականների գումարտակը մասնակցում է Շարկեյի համար մղվող մարտերին։1913 թ. 25 մայիս - Թուրքիայի հետ խաղաղության պայմանագրի կնքումից հետո հայ կամավորականների գումարտակը ցրվում է։ Մինչև 1914 թ. Անդրանիկը ապրում է Բուլղարիայում։1913 թ. 2 դեկտեմբեր - Առաջին Համաշխարհային պատերազմի սկսվելու կապակցությամբ Անդրանիկը Վառնայից մեկնում է Օդեսա, ապա Յալթայով, Տուապսեով, Փոթիով Թիֆլիս։1914 թ. 12 օգոստոս - Հանդիպում Կովկասյան ռազմական օկրուգի գլխավոր հրամանատար Մալիշևսկու հետ։1914 թ. հոկտեմբեր - Անդրանիկին հանձնարարվում է կազմավորել Առաջին հայկական կամավորական ջոկատը և ստանձնել նրա հրամանատարությունը։ 1914 թ. 16 հոկտեմբեր - Անդրանիկը Թիֆլիսից մեկնում է ռազմաճակատ։ 1914 թ. 25 հոկտեմբեր - Անդրանիկը ժամանում է Խոյ, Սալմաստ (Պարսկաստան) և ստանձնում է Առաջին հայ կամավորական գնդի հրամանատարությունը։1914 թ. 3 նոյեմբեր - Անդրանիկը Դիմանում հանդիպում է ռուսական զորքի ադրբեջանական ջոկատի հրամանատար գեներալ-լեյտենանտ Չեռնոզուբովին։1914 թ. 4-5 նոյեմբեր - Անդրանիկը կամավորականների գնդով մասնակցում է Աշնակ գյուղի մարտերին։1914 թ. 7-16 նոյեմբեր - Անդրանիկի գունդը հաղթական մարտեր է մղում Բուրուշ Խորանի և Քաշ-քյուլի լեռնանցքներում1914 թ. 19 նոյեմբեր - 26 նոյեմբեր - Անդրանիկի կամավորականները մասնակցում են Սարայի և Ասուրլիի համար մղվող մարտերին։1914 թ. 1-5 դեկտեմբեր - Գումարտակը գրավում է Պելաչուկ քաղաքը։1914 թ. 1 դեկտեմբեր - Կովկասյան ռազմաճակատում սկսվում է ռուսական զորքերի ընդհանուր նահանջը։ Անդրանիկն իր գնդով նահանջում է Սարայ, Կոտուր։1914 թ. 3 դեկտեմբեր - Կամավորականները նահանջում են Ռազի գյուղի ուղղությամբ։1914 թ. 5 դեկտեմբեր - Գումարտակը կըռվի է բռնվում քրդական Բելյաջիկ գյուղիմոտ է հետ մղում հակառակորդի հարձակումները։1914 թ. 31 դեկտեմբեր - Գումարտակը նահանջում է դեպի Ջուլֆա՝ դեպի ռուսական սահման։ Մարտերում ցուցաբերած խիզախությունների համար Անդրանիկը պարգևատրվում է Գեորգիևյան խաչով և սրով։1915 թ. 11 հունվար - Անդրանիկի Առաջին կամավորական գումարտակը Ջուլֆայից հեռանում է Թավրիզի ուղղությամբ։1915 թ. 12 հունվար - Գումարտակը մտնում է Մարանդ։1915 թ. 14 հունվար - 10 փետրվար - Գումարտակը տաղաշարժեր է կատարում Մարանդ-Սոֆիան-Խոյ քաղաքների տարածքներով։1915 թ. 10 փետրվար - Անդրանիկը մեկնում է Թիֆլիս՝ բուժվելու։1915 թ. 23 փետրվար - Անդրանիկը վերադառնում է ռազմաճակատ։ Մարտին Գումարտակը նորից կայանում է Խոյում, որտեղ մարտական գործողություններ է կատարում մինչև ապրիլի 15-ը։1915 թ. 15-18 ապրիլ - Հայկական առաջին կամավորական գունդը խիզախություն և անձնազոհություն է դրսևորում Դիլմանի ճակատամարտում, որի ժամանակ ջախջախում է Խալիլ Բայի հիմնական ուժերը։1915 թ. 20 ապրիլ - 4 մայիս- Գումարտակը հետապնդում է Խալիլ Բեյի ջախջախված զորքի մնացորդներին։1915 թ. 5 մայիս - Անդրանիկի գումարտակը ռուսական զորքերի Վանի ջոկատի կազմում մասնակցում է Բաշ-Կալայի համար մղվող մարտերին։1915 թ. 15-18 մայիս - Անդրանիկի գումարտակը Բորչալա Դաղի լեռնային շրջանում միայնակ հարձակում է գործում հակառակորդի վրա և փախուստի մատնում նրանց։ 1915 թ. 31 մայիս - Անդրանիկի գումարտակը մարտերով առաջանում է մինչև Հայոցձոր, գրավում է մի շարք բնակավայրեր և ուղղություն է վերցնում դեպի Վան։1915 թ. 3 հունիս - Անդրանիկն իր կամավորականներով մտնում է Վան։1915 թ. 12 հունիս - Գումարտակը մտնում է Ոստան։1915 թ. 16-17 հունիս - Անդրանիկի գումարտակը Զևանի համար մղվող մարտերում կործանիչ հարված է հասցնում հակահարձակման անցած հակառակորդին և նրան դրդում է փախուստի։ Մարտում ցուցաբերած խիզախության և գումարտակը հմուտ ղեկավարելու համար Անդրանիկը պարգևատրվում է Գեորգիևյան 2-րդ աստիճանի խաչով։1915 թ. 29 հունիս - Գումարտակը մասնակցում է Վանա լճի վրա մղվող մարտերին։1915 թ. 7-17 հուլիս - Կռիվ Ուրտաբ գյուղի մոտակայքում։ Գումարտակը արյունալի մարտերով առաջանում է Դատվանի և Տարոնի ուղղությամբ, գրավում է Դատվանի նավահանգիստը և Մուշի հովտի մի քանի գյուղեր։1915 թ. 11 հուլիս - Սկսվում է ռուսական զորքերի ընդհանուր նոր նահանջը։ Անդրանիկը նահանջում է դեպի Ախլաթ նավահանգիստը։1915 թ. 17 հուլիս - Դավթանի մարտերին ակտիվ մասնակցելու համար Անդրանիկը պարգևատրվում է Գեորգիևյան 1-ին աստիճանի խաչով։1915 թ. 17 հուլիս - Գումարտակը ժամանում է Բերկլի-Կալե, մասնակցում է մարտերին՝ պատշպանելով հայ փախստականների քարավանները, որոնք գնում էին դեպի ռուսական սահման։1915 թ. 26 հուլիս - Հայկական առաջին գումարտակը կանգ է առնում Իգդիրում։1915 թ. 8 օգոստոս - Անդրանիկը ժամանում է Երևան։1915 թ. 12 օգոստոս - Անդրանիկը մեկնում է Թիֆլիս։1915 թ. 25 օգոստոս - Անդրանիկը պարգևատրվում է Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի մեդալով։1915 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր - Անդրանիկն զբաղվում է իր գումարտակի համար ռազմամթերքի լրացմամբ, զինմամբ և ուսուցմամբ։1915 թ. 14 հոկտեմբեր - Վերազինված Հայկական առաջին կամավորական գունդը՝ Սմբատի հրամանատարությամբ ժամանում է Վան։1915 թ. 2 նոյեմբեր - Անդրանիկն ուղևորվում է ռազմաճակատ և ստանձնում գումարտակի հրամանատարությունը։ Հայ կամավորներն անդադար մարտեր են մղում թշնամու դեմ՝ Վանա լճի հյուսիս-արևմտյան և արևմտյան ափերին։1915 թ. 23 դեկտեմբեր - Անդրանիկը Վանում է։1916 թ. 10 հունվար - Անդրանիկը ժամանում է Վարչաշ։1916 թ. 20 հունվար - 13 փետրվար - Մարտ Նորաշեն գյուղի մոտ։ Գումարտակը գրավում է Ադիլջեվազը։1916 թ. 2 փետրվար - Գումարտակը գրավում է Ախթալան։1916 թ. 2 փետրվար - Գումարտակը գրավում է Դատվանը։1916 թ. 15-21 փետրվար - 1 մարտ - Անդրանիկի գումարտակը գեներալ Աբացիևի ջոկատի կազմում ուժգին մարտեր է մղում Բիթլիսի ուղղությամբ։ Այս մարտերում դրևորած արիության համար Անդրանիկը պարգևատրվում է Վլադիմիրի 4-րդ աստիճանի մեդալով, սրով և ժապավենով։1916 թ. 1 մարտ - Գումարտակը մտնում է Բիթլիս։1916 թ. 8 մարտ - Հետապնդելով նահանջող հակառակորդին Անդրանիկի գումարտակը մտնում է Մշո դաշտ։1916 թ. 13 մարտ - Անդրանիկը մտնում է Մուշ։1916 թ. 14-18 մարտ - Գումարտակը թշնամու հարձակումներից պաշտպանում է Մուշ-Բիթլիս ճանապարհը։1916 թ. 18 մարտ - Գեներալ Աբացիևի հետ տարաձայնությունների արդյունքում Անդրանիկը գումարտակի հրամանատարությունը հանձնում է Սմբատին և մեկնում է Թիֆլիս։1916 թ. մայիս - Հայկական կամավորական գումարտակն ու կանոնավոր բանակը բաց թողնելու կապակցությամբ Անդրանիկը հրաժարական է տալիս։1916 թ. հուլիս - օգոստոս - Անդրանիկը մեկնում է Բաքու, այնտեղից Հյուսիսային Կովկաս։ Պյատիգորսկի, Արմավիրի, Մայկոպի և այլ բնակավայրերի հայկական գաղթօջախներում օգնություն է կազմակերպում հայ փախստականների համար։1916 թ. սեպտեմբեր - Նույն նպատակով մեկնում է Նոր Նախիջևան (Ռոստով)։1917 թ. հունվար - Անդրանիկը կրկին Արմավիրում է։1917 թ. 14 ապրիլ - Անդրանիկը, գրող Վ.Թոթովենցը, Ա.Բոնապարտյանը և Տեր-Հակոբյանը Թիֆլիսում պայմանագիր են կնքում՝ «Հայաստան» օրաթերթը հրատարակելու համար։1917 թ. 22 դեկտեմբեր - Հրապարակվում է Կովկասյան ռազմաճակատի գլխավոր հրամանատարության հրամանը՝ Հայկական հատուկ հարվածող դիվիզիա կազմավորելու մասին՝ Անդրանիկի հրամանատարությամբ։1918 թ. 23 հունվար - Անդրանիկին շնորհվում է գեներալ-մայորի կոչում։1918 թ. փետրվար  - Անդրանիկը ժամանում է Ալեքսանդրապոլ՝ ջոկատը կազմավորելու նպատակով։1918 թ. 15 փետրվար (2 մարտ) - Անդրանիկը ժամանում է Էրզրում և գլխավորում Էրզրումի շրջանի պաշտպանությունը։1918 թ. 27 փետրվար - Դաժան մարտերից հետո Անդրանիկի կանոնավոր ջոկատը թողնում է Էրզրումը։1918 թ. 11 մարտ - Անդրանիկը վերադառնում է Ալեքսանդրապոլ։1918 թ. 12 մարտ - Բրեստ-Լիտովսկյան խաղաղության պայմանագրի կնքման առիթով կազմալուծվում է հայկական կանոնավոր ջոկատը։1918 թ. 10 ապրիլ, Ալեքսանդրապոլ - Կազմավորվում է Հայկական հատուկ հարվածող գունդ՝ Անդրանիկի հրամանատարությամբ։1918 թ. 11 ապրիլ - Անդրանիկը Հայկական հատուկ հարվածող գունդը գրավում է իրեն հատկացված սահմանային դիրքերը։1918 թ. 15 ապրիլ - Թուրքական զորքերը ողջ ճակատով անցնում են հարձակման։ Ալեքսանդրապոլի անկումը։ Անդրանիի ջոկատը մարտեր է մղում թշնամու գերազանցող ուժերի դեմ։1918 թ. 16-17 ապրիլ - Համառ, պաշտպանական մարտերից հետո Անդրանիկի գունդը հետ է քաշվում դեպի Վորոնցովկա։1918 թ. 4 մայիս - Գունդը  մարտերով նահանջում է դեպի Ջալալօղլի։ Անդրանիկը եռանդուն միջոցներ է ձեռնարկում հակառակորդին հակահարված տալու համար։1918 թ. 17 մայիս - Արյունալի մարտերից հետո գունդը  թողնում է Ջալալօղլին։1918 թ. 18 մայիս - Գունդը մտնում է Դսեղ։ Անդրանիկը հյուրընկալվում է Հովհաննես Թումանյանին։1918 թ. 25 մայիս - Գունդը դուրս է գալիս Դսեղից։1918 թ. 28 մայիս - Գունդը Նիկիտինո գյուղի մոտակայքում կասեցնում է թուրքական բանակի առաջխաղացումը դեպի Դիլիջան։1918 թ. 1-3 հունիս - Հայկական հատուկ հարվածող Անդրանիկի գունդը Դիլիջանում է։ 1918 թ. 5 հունիս - Գունդը ժամանում է Ելենովկա։1918 թ. 9 հունիս - Գունդը մտնում է Նոր Բայազետ։1918 թ. 10 հունիս - Գունդը հեռանում է Նոր Բայազետից։1918 թ. 13-16 հունիս - Գունդը ժամանում է Քեշիշքենդ։1918 թ. 17 հունիս - Նախիջևանի շրջանում Անդրանիկի հրահանգով ավիրվում են երկաթգծի կամուրջներ, քանդվում թունելներ, ապամոնտաժվում ռելսեր՝ թուրքական զորքի առաջխաղացումը կանխելու համար։1918 թ. 20 հունիս - Գունդը մտնում է Նախիջևան։1918 թ. 21 հունիս - Գունդը  գրավում է Ջուլֆայի ռուսական և պարսկական հատվածը և գերում թուրքական պահակազորին։1918 թ. 21 հունիս - Գունդը շարժվում է Խոյի ուղղությամբ։1918 թ. 22 հունիս - Անդրանիկի գունդը Խոյի մոտակայքում մարտի է բռնվում  թուրքական բանակի խոշոր (600 զինվոր) առաջատար զորամիավորման հետ։1918 թ. 23 հունիս - Հայկական գունդը պաշտպանելով բազմահազարանոց փախստականների շարժը՝ նահանջում է դեպի Ջուլֆա։1918 թ. 25 հունիս - Ջուլֆայում Անդրանիկի գնդին է միանում Վանի հայերի կամավորական գումարտակը։ Միավորված գունդը շարժվում է Նախիջևանի ուղղությամբ։1918 թ. 3 հուլիս - Անդրանիկի Գունդը Նախիջևանում է։1918 թ. 7 հուլիս - Նախիջևանի հայկական ազգային խորհուրդը խնդրում է Անդրանիկին իր վրա վերցնել տեղի հայ բնակչության պաշտպանությունը թուրքական ոտնձգություններից։1918 թ. 12 հուլիս - Անդրանիկի գունդը մտնում է Աբրակունիս։1918 թ. 14 հուլիս - Անդրանիկը հրաման է ստորագրում դունդը Սովետական Ռուսաստանի տիրապետության տակ անցնելու և Նախիջևանի գավառը Սովետական Ռուսաստանի անքակտելի մաս հայտարարելու և ռազմական դրություն մտցնելու մասին։1918 թ. 16-19 հուլիս - Ջուլֆայում և Նախիջևանում կատաղի մարտեր են ընթանում Անդրանիկի մասի և այնտեղ ներխուժած թուրքական զորքերի միջև։1918 թ. 19 հուլիս - Նախիջևանի անկումը։1918 թ. 20 հուլիս - Անդրանիկի գունդը փախստականների հետ Նախիջևանից նահանջում է Աբրակունիսի ուղղությամբ։1918 թ. 27 հուլիս - Անդրանիկի գունդը և փախստականները հասնում են Կապան։1918 թ. 3 օգոստոս - Անդրանիկի գունդը և փախստականները մտնում են Գորիս։1918 թ. 3 օգոստոս - Անդրանիկի գունդը և փախստականները ժամանում են Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղը։1918 թ. 1 սեպտեմբեր - Մի քանի հրամանատարներ իրենց ենթակաների հետ լքում են Հայկական հատուկ հարվածային գունդը և ուղղություն են վերցնում դեպի Դարալագյազ՝ Հայաստանի Հանրապետության սահմանը։ Անդրանիկի տրամադրության տակ 4 հազար զինվորից մնում են 1300-ը։1918 թ. 3 սեպտեմբեր - Անդրանիկն սկսում է իր գնդի վերակազմավորումը։1918 թ. 4 սեպտեմբեր - Անդրանիկի նախաձեռնությամբ Սիսիանի շրջանի բնակչության ներկայացուցիչների հավաք է կազմակերպվում։ Որոշվում է գունդը թողնել շրջանում և պաշտպանություն կազմակերպել թուրքական սպառնալիքից։1918 թ. 17-25 սեպտեմբեր - Սիսիանի բնակչությունը Անդրանիկի գլխավորությամբ պատրաստվում է թուրքական զորքի դիմադրությանը։1918 թ. 28 սեպտեմբեր - Մուսաֆաթական ռազմական ուժերի հարձակումը Գորիսի շրջանի վրա։ Անդրանիկն իր գնդով շտապում է օգնության։ Ճանապարհին, Աղուդի ու Վաղուդի գյուղերի մերձակայքում նորից տեղի է ունենում զինված ընդհարում տեղի բնակչության հետ։1918 թ. 29 սեպտեմբեր - Անդրանիկի գունդը մտնում է Գորիս։1918 թ. 1-10 հոկտեմբեր - Անդրանիկը կազմակերպում է Գորիսի պաշտպանությունը։1918 թ. 14 հոկտեմբեր - Անդրանիկի գունդը Շուշիի ու Գաձակի գումարտակների հետ գրավում է Գորիս-Սիսիան պաշտպանական գիծը։1918 թ. 16 հոկտեմբեր - Գունդը նորից կենտրոնանում է Գորիսում։1918 թ. 19 հոկտեմբեր - Ռազմաճակատի գծի երկայնքով ավարտվում են Անդրանիկի գնդի և մյուս զինվորական մասերի պաշտպանական դիրքերի կառուցումը։1918 թ. 20 հոկտեմբեր - Անդրանիկը Գորիսի բնակչությունից կազմավորում է 2 պահեստային վաշտ։1918 թ. 26 հոկտեմբեր - Անդրանիկը Ղարաբաղից նամակ է ստանում՝ շուտափույթ օգնության խնդրանքով։1918 թ. 16 նոյեմբեր - Անդրանիկի ուժերի մի մասը ուղղվում է դեպի Խնձորեսկ։1918 թ. 18 նոյեմբեր - Անդրանիկի զինված ուժերն ուղղություն ենա վերցնում դեպի Ղարաբաղ։ Գունդն առաջանում է դեպի Զաբուղի կիրճը՝ անընդմեջ մարտեր մղելով թուրքական և մուսաֆաթական ուժերի դեմ։  1918 թ. 30 նոյեմբեր - Գունդը գրավում է տեղանքում գերիշխող դիրք ունեցող  Մարկիզ գյուղը։1918 թ. 1 դեկտեմբեր - Անդրանիկի ռազմական ուժերը հետ են մղում հակառակորդի հակահարձակումները և գրավում մի շարք այլ բնակավայրեր։1918 թ. 2 դեկտեմբեր - Անդրանիկին այցելում են Անդրկովկասում անգլիական օկուպացիոն զորքերի հրամանատար Թոմսոնի ներկայացուցիչները և նրա անունից վերջնագիր ներկայացնում՝ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին։1918 թ. 3 դեկտեմբեր - Անդրանիկի գունդը դադարեցնում է ռազմական գործողությունները։1918 թ. 4 դեկտեմբեր - Անդրանիկի ուժերը վերադառնում են Գորիս։1918 թ. 22 դեկտեմբեր - Գորիսում Անդրանիկին այցելում է անգլիացի մայոր Գիբբոնը և բանակցություններ վարում ռազմա-քաղաքական դրության և հայ գաղթականների իրավիճակի հարցերի շուրջ։1919 թ. 6 հունվար - Անդրանիկի և մայոր Գիբբոնի 2-րդ հանդիպումը Գորիսում։1919 թ. 10 հունվար - Հանդիպում անգլիացի կապիտան Բոշերի հետ։1919 թ. 25 հունվար - Հանդիպում Կապանի պղնձի հանքերի սեփականատեր Ռոբենի հետ։1919 թ. 24 փետրվար - Հանդիսավոր պայմաններում Անդրանիկը պարգևատրում է գնդի աչքի ընկած սպաներին ու զինվորներին Գեորգիևյան խաչերով։1919 թ. 25 փետրվար - Անդրանիկին է այցելում անգլիական բանակի կապիտան Թաունսենդը։1919 թ. փետրվար - Անդրանիկը գնդի համար նախատեսված պարենից ցորեն է հատկացում է փախստականներին և որբերին։1919 թ. 5-6 մարտ - Մայոր Գիբբոնի նոր այցելությունը Անդրանիկին։ Նա բանակցություններ է վարում Անդրանիկի հետ Հայկական հարվածող հատուկ գունդը Զանգեզուրից դուրս հանելու մասին։ 1919 թ. 25 մարտ - Հայկական հարվածող հատուկ գունդը Անդրանիկի հրամանատարությամբ սկսում է Զանգեզուրի էվակուացիան։ 1919 թ. 2 ապրիլ - Գունդը դուրս է գալիս Անգեղակոթից։1919 թ. 5 ապրիլ - Գունդը հասնում է Դարալագյազ։1919 թ. 11 ապրիլ - Անդրանիկի գունդը մտնում է Դավալու։1919 թ. 13 ապրիլ - Անդրանիկի գունդը ժամանում է Էջմիածին։1919 թ. 17-23 ապրիլ - Անդրանիկը ցրում է գունդը։ 1919 թ. 27 ապրիլ - Անդրանիկի զանքն ու զինամթերքը հանձնելով Կաթողիկոսին ուղևորվում է Թիֆլիս։1919 թ. 28 ապրիլ - Թիֆլիսում Անդրանիկը Հովհաննես Թումանյանի հյուրն է։ 1919 թ. 30 ապրիլ - Անդրանիկի զրույցը Վրաստանի մենշևիկյան կառավարության Արտաքտին գործերի նախարար Գեգեչկորիի հետ։1919 թ. 7 մայիս - Կովկասում Ֆրանսիայի ռազմական ներկայացուցչության ղեկավարը Անդրանիկին Եվրոպա մեկնելու վիզա է տրամադրում։ Անդրանիկը Թիֆլիսից մեկնում է Բաթում, այնտեղից էլ՝ Կոստանդնուպոլիս։ 1919 թ. հունիս - Կոստանդնուպոլսից Անդրանիկը մեկնում է Մանչեսթր (Անգլիա)։1919 թ. նոյեմբեր - Պողոս-Նուբար Փաշայի հրավերով Անդրանիկը ժամանում է Փարիզ։1919 թ. 12 նոյեմբեր - Անդրանիկը Հայկական ազգային պատվիրակության կազմում ժամանում է Նյու-Յորք։1920 թ. հունվար - Անդրանիկը պատվիրակության հետ այցելում է Բոստոն և Չելսի։1920 թ. ապրիլ - Անդրանիկը ժամանում է Ֆրեզնո (Կալիֆոռնիա)։1920 թ. մայիս - Այցելություն Չիկոգո։1920 թ. հունիս - Այցելություն Նյու-Յորք։1920 թ. 29 հունիս - Անդրանիկը վերադառնում է Փարիզ։ Հյուրընկալվում է Պողոս-Նուբար Փաշայի մոտ։ Այցելում է Իզմիր, ապա՝ Եգիպտոս։1920 թ. նոյեմբեր - Անդրանիկը այցելում է Ալեքսանդրիա (Եգիպտոս)։1921 թ. մարտ - Մանչեսթրում Անդրանիկը գլխավորում է հայ գաղթականների ու որբերի օգնության Հայ-անգլիական օգնության կոմիտեն։1922 թ. փետրվար - Ժամանում է ԱՄՆ՝ հայ գաղթականներին ու որբերին օգնելու նպատակով հանգանակություն կազմակերպելու համար։1922 թ. 15 մայիս - Անդրանիկի ամուսնությունը օրիորդ Նվարդ Քյուրքչյանի հետ Փարիզում։1922 թ. 6 հունիս - ԱՄՆ Պետքարտուղարությունը Անդրանիկին ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն է տալիս։1922 թ. 1 հուլիս - Անդրանիկը կնոջ հետ Մանչեստրից մեկնում է Լոնդոն։1922 թ. 5 հուլիս - Վերադարձ ԱՄՆ։1922 թ. հոկտեմբեր - Անդրանիկը հիմնովին բնակություն է հաստատում Ֆրեզնոյում։1926 թ. հունիս - Անդրանիկը Ֆլորիդայում է։1927 թ. փետրվար - Այցելություն Սան-Ֆրանցիսկո։1927 թ. ապրիլ - Ուղևորություն Բոստոն։1927 թ. մայիս - Ուղևորություն Նյու-Յորք, Ֆիլադելֆիա։1927 թ. օգոստոս - Անդրանիկը Ռիչարդսոն-Սփրինգ առողջարանում բուժման կուրս է անցնում։1927 թ. 31 օգոստոս - Անդրանիկի վախճանը Ֆրեզնոյում։1927 թ. 3 սեպտեմբեր - Անդրանիկի հուղարկավորությունը Ֆրեզնոյի Արարատյան գերեզմանատանը։1928 թ. - Անդրանիկի մասունքները Ֆրեզնոյից տեղափոխվում է Փարիզ՝ Պեր-Լաշեզ գերեզմանատուն։2000 թ. 13-19 փետրվեր - Անդրանիկի մասունքները տեղափոխվում են Երևան և վերաթաղվում Եռաբլուրում։
 wՀղումներ
 
 
 
 |